Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.07.2018 | 00:07

Ծնկի եմ եկել Քո առաջ,
ի՛մ Տեր,
Պահպանի՛ր ազգիս,
Մի՛ թող պատերազմ,
Ամեն զինվորի առ քո
գիրկը, Տեր,
Պաշտպանի՛ր նրանց, որ
վախ չունենան,
Մահի դեմ միայն դու ես կարող, Տեր,
Մահի ճիրանից ազատի՛ր նրանց,
Մի թույլ տուր ազգս տանջվի նորից,
Ձեռքդ գթության մեկնիր դու նրանց,
Աղոթե՛ք հայեր, մայրե՛ր իմ հայոց...

Դիտվել է՝ 2522

Մեկնաբանություններ